
Քանի դեռ արցախցին զրկված է հայրենիքից, գերեզմանից, հարցը չի կարելի լուծված համարել․ Սամվել Շահրամանյան
Տարիներ շարունակ ձևավորված էր Մինսկի խումբը, որը զբաղվում էր հակամարտության կարգավորմամբ և տարիներ շարունակ մեզ վստահեցնում էին, որ Արցախի հարցը չունի ռազմական լուծման տարբերակ․ «Եռաբլուր» զիվորական պանթեոնում ասել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Ցավոք սրտի թե՛ աշխարհում, թե՛ ընդհանրապես փոխվել է իրավիճակն ու իրականությունը, տեսակետները և ականատես ենք լինում, որ աշխարհում շատ ու շատ հարցեր լուծվում են ուժի տարբերակով»,-ասել է Շահրամանյանը։
Հարցին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է, ինչպե՞ս է գնահատում այն, Շահրամանյանն ասել է․ «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը ուղղված է խաղաղության, դա կլինի Ադրբեջանի հետ մեր այլ հարևանների հետ, սակայն մենք մշտապես նշում ենք, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում, չի կարող այս հարցը համարվել լուծված եթե արցախցին զրկված է իր հայրենիքից, գերեզմանից, իր սրբությունից»։