
Ինչո՞ւ հավաքական վերադարձ, ինչպե՞ս․ Genesis Armenia-ն մշակել է ռազմավարությունը
Արցախ հավաքական վերադարձ․ ռազմավարություն, որ մեկուկես ամիս է Genesis Armenia ուղեղային կենտրոնի սեղանին է։ 14 կետից բաղկացած ռազմավարությունը 1 տարուց ավելի քննարկվել է արցախցի պաշտոնյաների, քաղաքական ու հանրային գործիչների, երիտասարդների հետ։ Ինչո՞ւ հավաքական, ինչպե՞ս ենք վերադառնալու, ինչո՞ւ է վերադարձի հարցը տաք պահելը կարևոր այս փուլում, որո՞նք են խոչընդոտներն ու այն կռվանները, որոնցից կարող ենք բռնվել․ մանրամասները՝ ռեպորտաժում։