
ՊՆ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում ենք պահանջում․ անհետ կորածի հորեղբայր
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն ակցիա են անում Պաշտպանության նախարարության առաջ։ Նրանք ՊՆ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում են պահանջում։
Ինչպես հայտնեց Արսեն Ղուկասյանը՝ զոհված Արման Ղուկասյանի եղբայրն ու անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը, իրենց տեղեկացրել են, որ հանդիպում չի լինի, այն տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի և 4 ծնողի մասնակցությամբ, ինչը կրկին հարազատների դժգոհությունն է հարուցել։
«Ինչո՞ւ 4 ծնողի հետ, այդքան տղա՞ եք տարել պատերազմ»,– ասաց նա։