
Պատրվակ էր պետք հարձակման համար․ Իրանի նախագահը քննադատել է Թրամփին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակն էր զրկել Իրանին միջուկային զենքից, դա հեշտությամբ կարելի էր իրագործել։ Նա պնդել է, որ Արևմուտքն այս հարցն օգտագործել է որպես պատրվակ հարձակման համար, ինչը պետք չէր անել։
Փեզեշքիանը նաև Fox News-ի հաղորդավարուհի Մարթա ՄաքՔալումին հրավիրել է այցելել Իրան՝ անձամբ տեսնելու, թե ինչպես են այնտեղ հարգվում կանանց իրավունքները։ «Այն, ինչ դուք տեսնում եք Իրանի մասին և ինչ են ձեզ ասում արևմտյան հետախուզական գործակալությունները, շատ տարբերվում է իրականությունից», – նշել է նա։
Նախագահը ընդգծել է, որ Իրանում կանայք զրկված չեն իրենց ազատություններից. ներկայում կառավարությունում և վարչակազմում աշխատում է հինգ կին։