29 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոցելի՝ Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ, քաղաքական լարվածություն երկրի ներսում և բողոքի երկարատև ցույցեր․ Stratfor-ի կանխատեսումը ՀՀ-ի վերաբերյալ

Խոցելի՝ Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ, քաղաքական լարվածություն երկրի ներսում և բողոքի երկարատև ցույցեր․ Stratfor-ի կանխատեսումը ՀՀ-ի վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի հետհակամարտական կարգավորումը կհանգեցնի Հարավային Կովկասում պատմական ռազմավարական վերադասավորման, որը կամրապնդի Ադրբեջանի դերը` որպես Արևելք-Արևմուտք տարանցիկ հանգույց, կդարձնի Հայաստանը խոցելի ներքին անկարգությունների նկատմամբ: Բացի այդ, հնարավոր կլինի ականատես լինել, թե ինչպես է Վրաստանն ամրապնդում ավտորիտար կառավարումն՝ իր ԵՄ նկրտումների հաշվին․ նշվում է Stratfor վերլուծական կենտրոնի կանխատեսման մեջ։

Նշվում է, որ Հայաստանը կշարունակի աստիճանական շրջադարձը դեպի Արևմուտք՝  ներառյալ Եվրամիության հետ նոր գործընկերության օրակարգի ստորագրումը: Ռուսաստանի հետ երկկողմ առևտուրը կշարունակի նվազել, բայց գյուղատնտեսության, էներգետիկայի և աշխատանքային միգրացիայի ոլորտներում խորը կառուցվածքային կապերը կմնան, որոնք Մոսկվան կարող է շահագործել: Ռուսաստանի հետ անվտանգային կապերի թուլացման և Արևմուտքի աջակցության սահմանափակման պայմաններում՝ Հայաստանը կմնա խոցելի Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ, եթե երկկողմ կապերը վատթարանան: Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ֆոնին, Բաքվին հանգստացնելու համար սահմանադրական բարեփոխումների շուրջ Հայաստանի ներքին զգայունությունը կհրահրի քաղաքական լարվածություն, ինչը հավանական կդարձնի հանրային բողոքի երկարատև ցույցերը:

Ըստ կանխատեսման՝ Ադրբեջանը կգործի տարածաշրջանային ուժի դիրքերից՝ օգտագործելով իր դերը՝ որպես էներգետիկ և լոգիստիկ հանգույց, միաժամանակ գործնականում հեռանալով Ռուսաստանից՝ առանց խզելու տնտեսական կապերը: Ադրբեջանի տարածաշրջանային դերի աճը պայմանավորված կլինի Միջին միջանցքով առևտրի ծավալների աճով և Եվրամիություն գազի արտահանման ընդլայնմամբ, սակայն Բրյուսելի հետ ավելի խորը կապերը նաև կսրեն մարդու իրավունքների ոլորտում ներքին իրավիճակի նկատմամբ հսկողությունը և կմեծացնեն ճնշումը՝ Հայաստանի հետ փխրուն խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:

Stratfor-ը համարում է նաև, որ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Վրաստանի իշխող կուսակցությունը կարագացնի ավտորիտար իշխանության ամրապնդումը՝ վտանգելով ԵՄ անդամակցության գործընթացի պաշտոնական կասեցումը և խորացնելով պառակտումն իր եվրոպամետ բնակչության հետ: Համապատասխանելով իր ռուսամետ կողմնորոշմանը՝ Թբիլիսին կհետևի ոչ բախումային համակեցությանը, նույնիսկ այն դեպքում, երբ «Ռուսաստանի կողմից Վրաստանի անջատողական շրջանների օկուպացիան կմնա նրա ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը»:

Ռազմագերիներ