29 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցության վարչությունն այսօր որոշում է ընդունել մասնակցելու Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին․ հայտնում է Ռաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգությունը» նաև հաստատել է Արկադի Փայտյանի առաջադրումը՝ որպես Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու։ Նա ներկայումս էներգետիկայի ոլորտում ավագ ղեկավարի պաշտոն է զբաղեցնում, արհեստավարժ զինվորական է՝ փոխգնդապետ, եւ արցախյան պատերազմի նոր տոմարի բոլոր ինքնապաշտպանական մարտերի մասնակից։

Քաղաքապետի եւ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները, որոնք նախատեսված են նոյեմբերի 16-ին, տեղի են ունենալու Վաղարշապատ քաղաքում և Էջմիածնի ընդլայնված տարածքում:

Ռազմագերիներ