29 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գործողություններ ենք սկսելու․ անհետ կորածների հարազատները ՊՆ-ի մոտ են

Գործողություններ ենք սկսելու․ անհետ կորածների հարազատները ՊՆ-ի մոտ են

44-օրյա պատերազմում անհետ կորած տղաների հարազատները ՊՆի դիմաց են, ցանկանում են հանդիպել կոնկրետ մի քանի զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն նրանց փոխանցել են, որ հանդիպումը հնարավոր է միայն ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի հետ։

«Մենք ուզում ենք հանդիպել ԳՇ պետի հետ, մեզ Արման Սարգսյանի հետ հանդիպում պետք չէ։ Եկան, ասացին՝ Սարգսյանը կարող է երեք ծնողի ընդունել, բայց չենք ուզում։ Եթե հինգ րոպեից մեզ պատասխան չտան, սկսելու ենք այլ գործողություններ»,-ABC media-ի հետ զրույցում ասաց անհետ կորած տղաներից մեկի հարազատը։

«Դանակը ոսկորին է արդեն հասել, չընդունեն՝ շատ ճանապարհներ կոլլապսի կենթարկվեն»,– ասում են նրանք։

Ռազմագերիներ