29 Սեպ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կապարակնքված լցակայանը շարունակում է գործել Վաղարշապատ համայնքի նախկին և ներկա ղեկավարների հովանավորությամբ. «Հետք»

Կապարակնքված լցակայանը շարունակում է գործել Վաղարշապատ համայնքի նախկին և ներկա ղեկավարների հովանավորությամբ. «Հետք»

Էջմիածին քաղաքի բնակիչ Ալբերտ Շահինյանը իր տան հարևանությամբ բենզալցակայան և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայան է կառուցել։ Թե երբ է կառուցել՝ հայտնի չէ, որովհետև լցակայան կառուցելու նախագծային փաստաթղթերը պետական համալիր փորձաքննության չի ներկայացրել, Վաղարշապատի համայնքապետարանը նրան լցակայան կառուցելու համար շինթույլտվություն չի տվել. գրում է «Հետք»-ը։

Ըստ պետական ռեգիստրի՝ «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ն 2000թ․ հունիսից բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտուր է իրականացնում բենզալցման կայաններում։ Նրա որդին՝ Գարեգին Շահինյանը, Վաղարշապատի համայնքապետարանի հարուցած վարչական վարույթի քննության ժամանակ հայտնել է, որ լցակայանը գործում է 2017թ․-ից։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ի դեմ ներկայացված մի քաղհայցից տեղեկանում ենք, որ լցակայանը 2016թ․-ին գործել է։

Լցակայանը մինչ օրս ինքնակամ շինություն է համարվում և շարունակում է գործել անգամ այն ժամանակ, երբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պահանջով այն կապարակնքել է այս տարվա մարտ ամսին։ Մինչդեռ  Վաղարշապատի համայնքապետարանը մեզ հավաստիացնում է, որ տնտեսվարողը լցասյունակներն ապամոնտաժել է իրենց պահանջով։

«Տնտեսվարողի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված լցասյունակն ապամոնտաժվել է տնտեսվարողի կողմից։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հողամասը վերադարձվել է համայնքին ասֆալտապատ վիճակում»,- սեպտեմբերի 19-ին, մեր գրությանն ի պատասխան հայտնել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։

Վերջինս չի պատասխանել մեր մյուս հարցին՝ ե՞րբ է ապամոնտաժել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Ռազմագերիներ