29 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միքայել սրբազանի դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3–ին՝ ժամը 17.30–ին

Միքայել սրբազանի դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3–ին՝ ժամը 17.30–ին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3–ին՝ ժամը 17.30–ին։

Այսօրվա նիստում Միքայել սրբազանի գործով դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել Սրբազանին։

Օրեր առաջ դատարանը Միքայել սրբազանին մեղավոր էր ճանաչել՝ խափանման միջոցը թողնելով անփոփոխ։

«Բանի տեղ մի դրեք, լավ է լինելու», – ասել էր Միքայել սրբազանը՝ մեկնաբանելով դատարանի վճիռը։

«Տեսանք, թե դատավորը կոպիտ ինչ խախտումներ է թույլ տալիս, որպեսզի հասնի այս արդյունքին։ Մենք կանխատեսում էինք, որ դատարանն այնպիսի որոշում է կայացնելու, որ Միքայել սրբազանին պահեն, փակեն մինչև ընտրությունները։ Սա պարզից էլ պարզ է»,– դատական նիստից հետո ասել էր փաստաբան Արա Զոհրաբյանը։

Պաշտպանները պնդում են, որ Միքայել սրբազանի գործը քաղաքական ենթատեքստ ունի։

Ռազմագերիներ