30 Սեպ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որտեղո՞վ է անցնելու «Թրամփի ուղին». փոխվարչապետի գրասենյակը պատասխանել է ABC media-ի հարցմանը

Որտեղո՞վ է անցնելու «Թրամփի ուղին». փոխվարչապետի գրասենյակը պատասխանել է ABC media-ի հարցմանը

Հայաստանի կառավարությունը չի կարողանում  հստակ տեղեկացնել, թե «Թրամփի ուղի» կոչվող ճանապարհը Հայաստանի կոնկրետ որ բնակավայրերով է անցնելու։ TRIPP անվանումն ստացած նախագիծը դեռ քննարկման փուլում է. ABC media-ի հարցին ի պատասխան ասել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Դրա սահմանումից և վերջնականացումից հետո հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի համապատասխան պաշտոնական մամուլի հաղորդագրությունների միջոցով»,-ասված է փոխվարչապետի գրասենյակի պատասխանի մեջ։

Խոսելով «Թրամփի ուղու» մասին՝ Նիկոլ Փաշինյանը երեկ տեղեկացրել էր, որ նախագիծը քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով։ Ցանկացած երրորդ կողմ կարող է ներգրավվել, երբ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ձեռք կբերեն համաձայնություն։

Ավելի վաղ ABC media-ն փորձել էր Կառավարությունից պարզել, թե ինչ փուլում են սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, երբ են հայկական կողմին  վերադարձնելու Արծվաշենն ու Բերքաբերի մի քանի հարյուր հեկտար հողատարածքը։ Մոտավորապես նույնաբովանդակ պատասխան ստացել ենք նաև այս հարցի մասին․ «Ձեր կողմից տրված հարցերի շուրջ ՀՀ Կառավարությունը դեռ որոշում չունի»։

Ռազմագերիներ