
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի․ ո՞վ է նա
Այսօր ԱԺ հերթական նիստը սկսվեց Վանիկ Օհանյանի երդմամբ. նա պաշտոնապես ստանձնեց պատգամավորական լիազորությունները, փոխարինելու է Լոռու մարզպետ նշանակված Արեն Մկրտչյանին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորը Վանաձորից է։ 43-ամյա Օհանյանը բժիշկ-ստոմատոլոգ է։
Կարիերան սկսել է որպես ստոմատոլոգ, ապա 2008-2010 թվականներին դասավանդել է «Մխիթար Գոշ» հայ–ռուսական միջազգային համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետում:
2017 թվականին հիմնադրել է «Օհանյան կլինիկա» ՍՊԸ–ն, 2019 թվականին զբաղեցրել «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ–ի տնօրենի պաշտոնը:
Օհանյանի մուտքը քաղաքականություն տեղի է ունեցել 2020-ի դեկտեմբերին, երբ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր: 2021 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետի հրամանով նա նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Վանիկ Օհանյանն ամուսնացած է, ունի երկու երեխա:
Այն, որ Վանիկ Օհանյանը պետք է փոխարիներ Արեն Մկրտչյանին, հայտնի էր ավելի վաղ: Սեպտեմբերի 8-ին հայտարարվել էր, որ ՔՊ–ն երկու նոր պատգամավոր ունի: Էսթեր Այվազյանը երդմամբ ստանձնել էր պատգամավորական լիազորությունները, իսկ Վանիկ Օհանյանը ներկա չէր եղել նիստին: