30 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժողովրդավարությունն էր, որ փրկեց Հայաստանի պետականությունն ու անկախությունը․ ԵԽԽՎ–ում Փաշինյանի ելույթի առանցքային հայտարարությունները՝ կետերով

Ժողովրդավարությունն էր, որ փրկեց Հայաստանի պետականությունն ու անկախությունը․ ԵԽԽՎ–ում Փաշինյանի ելույթի առանցքային հայտարարությունները՝ կետերով

44–օրյա պատերազմն ինչ–որ առումով հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում ՀՀ պետականությունն ու անկախություն էր։ Բայց հենց ժողովրդավարությունն էր, որ բառի բուն իմաստով փրկեց Հայաստանի պետականությունն ու անկախությունը․ այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ նստաշրջանում։

Փաշինյանի ելույթը՝ մի քանի կետով․

  • Պատերազմն ու դրան ուղեկցող ապատեղեկատվությունն այն գործիքներն էին, որոնցից օգտվելով՝ հակաժողովրդավարական ուժերը մեզնից պահանջում էին իշխանությունը հանձնել իրենց։
  • Ոչ ոք չէր հավատում, որ 2021–ի ընտրություններում մեր կուսակցությունը կրկին կստանա ժողովրդի վստահության քվեն։ Բայց ոչ միայն ստացավ քվեն, այլև ձևավորեց սահմանադրական մեծամասնություն։ Ժողովուրդը հասկացավ, որ այդ ընտրությունն է, որ երաշխավորելու է իր՝ ժողովրդի իշխանությունը Հայաստանում։ Ժողովուրդը մեզ մանդատ տվեց՝ իր իշխանությունը, ինքնիշխանությունը, անկախությունն ու պետականությունը պահպանելու համար։
  • Մեր նորածին խաղաղությունն այսօր արդեն  1 ամիս 22 օրական է։«Խանդաղատանքով պիտի վերաբերվենք նրան, սիրենք ու հոգ տանենք նրա մասին, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա, և իրենով ծաղկեցնի Հարավային Կովկասի մեր տարածաշրջանը։
  • Այս համատեքստում կարևոր է նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը։  
  • Առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անհատական և անձնական ներգրավվածության, առանց նրա անձնական ջանքերի՝ հնարավոր չէր լինի հասնել այն արդյունքին, որին մենք Ալիևի հետ հասանք օգոստոսի 8-ին։
  • Ուրախ եմ հեղափոխությունից ավելի քան 7 տարի անց ԵԽԽՎ-ում ասել, որ Հայաստանն այսօր համեստ, բայց ամուր տեղ է զբաղեցնում Եվրոպայի ժողովրդավարական երկրների շարքում։
Ռազմագերիներ