30 Սեպ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հռոմի պապը կմեկնի Թուրքիա

Հռոմի պապը կմեկնի Թուրքիա

Աշխարհում 1.5 միլիարդ կաթոլիկ քրիստոնյաների հոգևոր առաջնորդ Հռոմի Պապ Լևոն 14-րդն իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա։ Նոյեմբերի 28-ին նա կայցելի Բուրսայի Իզնիկ քաղաք, որտեղ կմասնակցի Տիեզերական Ժողովի 1700-ամյակի տոնակատարություններին․ գրում է Ermenihaber-ը։

Նախորդ Պապ Ֆրանցիսկոսը, ցանկացել էր անձամբ մասնակցել Իզնիկի Ժողովի 1700-ամյակին և մահվանից առաջ ցանկություն էր հայտնել, որ իր հաջորդը անպայման մասնակցի այդ միջոցառմանը։

Պապի այդ պատմական այցի ընթացքում ակնկալվում է, որ Իզնիկ կժամանեն տասնյակ հազարավոր օտարերկրյա զբոսաշրջիկներ, իսկ միջոցառումները կհեռարձակվեն աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցների ուղիղ եթերում։

Նշվում է, որ դա կլինի 5-րդ պապական այցելությունը Թուրքիա՝ սկսյալ 1967 թվականից։

Ռազմագերիներ