01 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի ծրագրին աջակցում են Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան․ Axios

Թրամփի ծրագրին աջակցում են Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան․ Axios

Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան կոչ են անում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու ծրագիրը․ հաղորդում է Axios-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երկու աղբյուրների։

«Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան կոչ են անում ՀԱՄԱՍ-ին դրական արձագանքել նախագահ Թրամփի՝ Գազայում պատերազմը դադարեցնելու առաջարկին», – նշել է լրատվամիջոցը։

Այս շաբաթ Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուրահման Ալ-Թանին և Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Ռաշադը Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ներկայացրել են Թրամփի ծրագիրը և կոչ են արել շարժմանը ընդունել այն։ Աղբյուրի համաձայն՝ Ալ-Թանին հայտարարել է, որ ավելի լավ համաձայնագիր հնարավոր չէ և վստահություն է հայտնել, որ Թրամփը իսկապես մտադիր է դադարեցնել պատերազմը։

Երեքշաբթի օրը Ալ-Թանին և Ռաշադը կրկին հանդիպել են ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ՝ այս անգամ Թուրքիայի Ազգային հետախուզության վարչության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ, հավելում է հրատարակությունը։

Ռազմագերիներ