
Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ՔԿՀ–ում
ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2025թ-ի որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքն վարույթ ընդունելն մերժվել է և դատավճիռն ստացել է օրինական ուժ: Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում․ այս մասին հայտնել է Ջալալ Հարությունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։
Ջալալ Հարությունյանի նկատմամբ դատարանը որպես պատիժ էր սահմանել 5 տարի 6 ամիս ազատազրկումը։
Նշենք, որ Ջալալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել 2020թ․հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունք՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։