
Ապամոնտաժում են Գնունու շուկայի տաղավարները
Քաղաքապետրանն ապամոնտաժում է Գնունու շուկայի տաղավարները։ Այսօր վաղ առավոտից սկսել են ապամոնտաժման աշխատանքները։
Քաղաքապետարանից շուկայի աշխատակիցներին ծանուցել են, որ տասնամյակներ շարունակ այստեղ գործող կրպակները ապօրինի են և ենթակա ապամոնտաժման։
Տաղավարների տերերը դժգոհ են, նշել են, որ իրենց պատշաճ ժամանակ չեն տվել եղած ապրանքները վաճառելու համար։
Նրանք քաղաքապետարանից ծանուցում են ստացել հուլիսի 9-ին, դրանում նշված է եղել, որ վարձակալության պայմանագրի ժամկետը լրացել է, սակայն քաղաքացիները նշում են, որ իրենց պայմանագրերը ավարտված չեն։ Անգամ քաղաքացիներ կան, որի վարձակալության ժամկետը 99 տարով է։