01 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է պահանջատեր լինել, գերիների մասով քաղաքական ամբիոնից պետք է կարևոր իրավական որակումներ տալ, ինչը չի արվում․ Սիրանուշ Սահակյան

Պետք է պահանջատեր լինել, գերիների մասով քաղաքական ամբիոնից պետք է կարևոր իրավական որակումներ տալ, ինչը չի արվում․ Սիրանուշ Սահակյան

Միջազգային հանրությունը, հայ հասարակությունը, ՀՀ իշխանությունները պետք է պահանջատեր լինեն ապօրինի ազատությունից զրկված անձանց անհապաղ ազատ արձակման հարցում։ Եվ, կարծում եմ, որ այս կարևոր իրավական որակումը պետք է տրվեր նաև քաղաքական բարձր ամբիոնից, և սա չանելն է, որ մեզ մոտ տարակուսանք է առաջացնում․  այսօր գերիների մասին քննարկմանն ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Միջպետական գանգատներից հրաժարվելու առումով՝ նա ասաց, որ ցանկացած իրավական գործընթաց վնասում է Ադրբեջանի անվտանգությունը, որովհետև ճշմարտությունը չեզոքացնում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։

«Ուստի, միակ հակաթույնն իրավականն է, և մեծ հաշվով ՀՀ–ն չի կարողացել հաղթաթղթեր ունենալ ռազմական ոլորտում, չի կարողացել դա ապահովել քաղաքական ոլորտում, և միակ ոլորտը, որտեղ մենք հաջողությամբ գործընթացներ ենք վարել, իրավական ոլորտն է։ Ստացվում է՝ հետ ենք քաշվում մի խաղադաշտից, որտեղ հաղթող ենք եղել, և փորձում ենք մնալ մի խաղադաշտում, որտեղ մեզ ծեծել են»,– ասաց իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ նախաստորագրված փաստաթղթին, ապա տեքստը չունի գերիների վերադարձի վերաբերյալ որևէ դրույթ։ «Եվ ստացվում է, որ եթե ունենալով իրավական գործիքներ՝ ՀՀ քաղաքականությունն անարդյունավետ է եղել վերադարձի հարցում և չի կարողացել ապահովել հայերի վերադարձը, ապա որքանո՞վ դա տեղի կունենա պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո։ Այդ դեպքում գերիները զրկվելու են իրենց իրավական պաշտպանությունից։ Իմ խորին համոզմամբ՝ գերիների հարցի լուծումն իրատեսորեն կարող է տեղի ունենալ մինչև խաղաղության պայմանագրի՝ ուժի մեջ մտնելը»,– ասաց նա։

 

Ռազմագերիներ