01 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն կֆինանսավորի արցախցի փախստականների շրջանում «աջակցության խմբերին»՝ փորձելով նվազեցնել Փաշինյանից դժգոհության մակարդակը․ RT

ԵՄ-ն կֆինանսավորի արցախցի փախստականների շրջանում «աջակցության խմբերին»՝ փորձելով նվազեցնել Փաշինյանից դժգոհության մակարդակը․ RT

Ինչպես տեղեկացել է RT-ն, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Եվրամիությունը նախատեսում է ֆինանսական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից փախստականներին: Այդ նպատակով կստեղծվի «Սոցիալական ծառայությունների արագացուցիչ», որը կներառի դրամաշնորհ ստացողների՝ Հայաստանում գործող ՀԿ-ների:

Նրանց խնդիրն է փախստականների շրջանում «աջակցության խմբեր» ձևավորել: RT-ի հետ զրույցում փորձագետները նշել են, որ «ԵՄ-ն, այսպիսով, ձգտում է նվազեցնել ղարաբաղցիների դժգոհության մակարդակը գործող կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»:

«Արագացուցիչը» կստեղծվի ԵՄ կողմից ֆինանսավորվող «RISE Հայաստան. տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում: Նախագծի նկարագրության մեջ նշվում է, որ այն նպատակ ունի «մշակել նորարարական սոցիալական ծառայություններ, որոնք հատուկ ուղղված են Հայաստանի բոլոր շրջաններում բնակվող ԼՂ փախստականներին»:

Դրամաշնորհային ծրագրի փաստաթղթերում նշվում է, որ 20 մասնագիտացված ՀԿ-ների կտրամադրվի կազմակերպչական և խորհրդատվական աջակցություն: Նրանցից կընտրեն առավել խոստումնալիցների կեսին և կհատկացնեն մինչև 50,000 եվրո տեղական աշխատանքների համար:

Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց ճակատագրի նկատմամբ Եվրամիության մեծ հետաքրքրությունն անմիջականորեն կապված է 2026 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։ Ըստ RT-ի հետ զրուցած փորձագետների՝ այս մարդիկ ամենամեծ խնդիրն են ներկայացնում այժմյան կառավարության համար, քանի որ փախստականների մեծամասնությունը Փաշինյանին չափազանց բացասաբար է վերաբերվում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրյուսելը կֆինանսավորի Հայաստանում դիտորդների և լրատվամիջոցների ակտիվիստների վերապատրաստման ծրագիր՝ «ապատեղեկատվության» դեմ պայքարելու և քաղաքական գործընթացներում «քաղաքացիական մասնակցությունը» մեծացնելու համար: RT-ի կողմից հարցված փորձագետները նշել էին, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԵՄ-ն ձգտում է որքան հնարավոր է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, այդ թվում՝ վերահսկվող ՀԿ-ների ցանցի ֆինանսավորման ավելացման միջոցով: ԵՄ դրամաշնորհների բաշխման պորտալի տվյալներով՝ ֆինանսավորում է հատկացվել ProElect նախագծի իրականացման համար:

Ռազմագերիներ