01 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ուզում ես քանդել պետությունը, ապա կարևոր պաշտոնների նշանակիր մարդկանց, որոնք կապ չունեն դրա հետ․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ թեկնածուի մասին

Եթե ուզում ես քանդել պետությունը, ապա կարևոր պաշտոնների նշանակիր մարդկանց, որոնք կապ չունեն դրա հետ․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ թեկնածուի մասին

Եթե ուզում ես քանդել պետությունը, ապա կարևոր պաշտոնների նշանակիր մարդկանց, որոնք կապ չունեն դրա հետ կամ կոմպետենտ չեն․ այսօր ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը։

ԱԺ նստաշրջանում այսօր քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը։ ՔՊ-ն հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։

Վարդանյանի խոսքով՝  ներկայիս կառավարությունում ոչ մասնագիտական մոտեցումներն են դոմինանտ․ «Առողջապահության նախարարն իրավաբան է, պաշտպանության նախարարը՝ պատմության ուսուցիչ, արտաքին գործերի նախարարի մասին անհայտ է, թե ինչ կապ ունի դիվանագիտության հետ։ Դուք մեր դիվանագիտական բլոկին տեսե՞լ եք։ Իշխող ուժի ամենավառ ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր, թե դեսպանները պետք է լինեն պրոֆեսիոնալ դիվանագետներ։ Ի՞նչ կապ ունի Լիլիթ Մակունցը դիվանագիտության հետ, և սոցիալական ապահովության նախարարն ի՞նչ կապ ունի ոլորտի հետ․․․»

Նա ընդգծեց, որ մասնագետները չեն ցանկանում աշխատել այս մարդկանց հետ։

«Աշխատում է միայն այն մարդը, որը համերաշխ է իշխանությունների հետ և խնդիր չունի, երբ նրանց շնորհվում է պաշտոնի բարձրացում։ Դուք պղծում եք ցանկացած գաղափար, որին առնչվում եք՝ խաղաղության, ժողովրդավարության գաղափարներն անգամ»,- եզրափակեց Վարդանյանը։

 

Ռազմագերիներ