02 Հոկ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ քաղաքացիները ԱՄԷ-ում կկարողանան ազգային վարորդական վկայականով անարգել երթևեկել

ՀՀ քաղաքացիները ԱՄԷ-ում կկարողանան ազգային վարորդական վկայականով անարգել երթևեկել

Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը ստորագրել են հուշագիր, որի համաձայն ՀՀ քաղաքացիները ԱՄԷ-ում կկարողանան ազգային վարորդական վկայականով անարգել երթևեկել։

Փոխադարձության սկզբունքի վրա հիմված հուշագիրը վերաբերում է երկու պետությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչմանը, այն է՝ ոչ բնակության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի քաղաքացիները կարող են իրենց ազգային վարորդական իրավունքի վկայականով անարգել երթևեկել այդ պետության տարածքում, իսկ բնակության նպատակով գտնվելու պարագայում՝ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձն ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:

Ռազմագերիներ