02 Հոկ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում շինծու դատավարության ժամանակ «տուժողը» ցուցմունք է տվել Լևոն Մնացականյանի դեմ

Բաքվում շինծու դատավարության ժամանակ «տուժողը» ցուցմունք է տվել Լևոն Մնացականյանի դեմ

Հոկտեմբերի 2-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է հայ ռազմագերիների՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «տուժող»  Իլհամ Մամեդովը ցուցմունք է տվել «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների» համար մեղադրվող Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի դեմ։

Տուժող ներկայացած անձը հայտնել է, թե իբր 2002 թվականի մայիսի 10-ին զինվորական ծառայություն իրականացնելիս «գերի է ընկել» և իրեն «ծեծել» են։ Պատասխանելով պետական ​​մեղադրողների հարցերին՝ «տուժողը» մատնացույց է արել Լևոն Մնացականյանին և նշել, թե «հենց նա է իրեն դաժան ծեծի է ենթարկել, անգամ՝ հրացանի կոթով»։

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։

 

Ռազմագերիներ