02 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վիգեն Էուլջեքչյանի կինն ահազանգում է՝ ամուսնու հետ կապ չեն կարողանում հաստատել

Վիգեն Էուլջեքչյանի կինն ահազանգում է՝ ամուսնու հետ կապ չեն կարողանում հաստատել

Մեկ ամսից ավելի է՝ ամուսնուս հետ կապ չենք կարողանում ապահովել, չգիտենք՝ դեռ հացադուլի մե՞ջ է, թե՞ դադարեցրել է․ ABC media-ի հետ զրույցում ասաց Բաքվում պահվող գերիներից Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։

Հիշեցնենք՝ Էուլջեքչյանը Բաքվի բանտում օգոստոսից հացադուլ է հայտարարել՝ ընտանիքի հետ հեռախոսազանգով անխափան կապը վերականգնելու համար։ Վիգեն Էուլջեքչյանի փաստաբանը նամակ էր ուղարկել Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ այցելելու վերաբերյալ։ ՄԻՊ-ը չի արձագանքել փաստաբանին։

Ռազմագերիներ