03 Հոկ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանական թիմը խճճվել է սեփական ստերի մեջ․ Լևոն Զուրաբյանը՝ 44-օրյա պատերազմի զեկույցի մասին

Իշխանական թիմը խճճվել է սեփական ստերի մեջ․ Լևոն Զուրաբյանը՝ 44-օրյա պատերազմի զեկույցի մասին

Գործող իշխանությունը տապալել է 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցի քննարկումը Ազգային ժողովի լիագումար նիստում. ABC լուրերի տաղավարում ասել է ՀԱԿ Փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի տարեդարձի ուղերձը Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքն էր։ Նա այդ ուղերձով ասել է, որ գիտակցաբար մերժել է Մինսկի խմբի համանախագահության 2019 թվականի խաղաղության պլանը, 2020 թվականի հոկտեմբերի 8-ի զինադադարի պայմանները, որպեսզի տապալի Հայաստանի «անկախությանը սպառնացող» խաղաղության հաստատումը և հնարավոր դարձնի «Ադրբեջանի հետ հաշտությունն և Թուրքիայի հետ երկխոսությունը», ինչից հետևում է, որ նա գիտակցաբար ընտրել է պարտության և Արցախի ոչնչացման ռազմավարությունը»,- համոզված է ՀԱԿ փոխնախագահը։

Զուրաբյանի խոսքով՝  զեկույցի ներկայացման ժամկետի խախտումները և պետական գաղտնիքի վերաբերյալ խնդիրները ցույց են տալիս, որ իշխանությունը հրաժարվում է պարտության համար պատասխանատվության և մեղավորության բաշխման իրենց իսկ բեմադրած շոույի վերջին ակտից: Իսկ Նիկոլ Փաշինյանի Անկախության հռչակագրի օրվա ուղերձը անհաղթահարելի հակասության մեջ է մտնում հանձնաժողովի «եզրակացությունների» հետ։ ՀԱԿ փոխնախագահը կարծում է, որ իշխանական թիմը, խառնվելով սեփական ստերի մեջ, գերադասում է ծածկադմփոցով ավարտել հանձնաժողովի աշխատանքը:

«Հաջորդ իշխանության գործերից մեկը պիտի լինի այս պարտակման հաղթահարումը, ինչի համար ամենակարևոր նախադրյալը կդառնա 2019 թվականի խաղաղության պլանի և Հայաստանի դիվանագիտական արձագանքը փաստող փաստաթղթերի հրապարակունը»,- ասել է Զուրաբյանը։

Ռազմագերիներ