23 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Հրապարակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը․ նա ազատազրկվեց 2 տարի ժամկետով։

«Մեզ համար կանխատեսելի էր այս դատավճիռը։ Միքայել սրբազանն ակնկալում էր դա, հոգեպես պատրաստ էր, ինքն ի սկզբանե տրամադրված էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել ու իրականացվում»,– դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ վճիռը բողոքարկելու են։

Նախորդ նիստում Միքայել սրբազանի գործով դատախազը միջնորդեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել Սրբազանին։

Օրեր առաջ դատարանը Միքայել սրբազանին մեղավոր էր ճանաչել՝ խափանման միջոցը թողնելով անփոփոխ։

«Բանի տեղ մի դրեք, լավ է լինելու», – ասել էր Միքայել սրբազանը՝ մեկնաբանելով դատարանի վճիռը։

«Տեսանք, թե դատավորը կոպիտ ինչ խախտումներ է թույլ տալիս, որպեսզի հասնի այս արդյունքին։ Մենք կանխատեսում էինք, որ դատարանն այնպիսի որոշում է կայացնելու, որ Միքայել սրբազանին պահեն, փակեն մինչև ընտրությունները։ Սա պարզից էլ պարզ է»,– դատական նիստից հետո ասել էր փաստաբան Արա Զոհրաբյանը։

Պաշտպանները պնդում են, որ Միքայել սրբազանի գործը քաղաքական ենթատեքստ ունի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ