
Օվերչուկը կմասնակցի Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի եռակողմ հանդիպմանը
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ Օվերչուկի այցը Բաքու նախատեսված է հոկտեմբերի 13-14-ը, իսկ մանրամասները ճշտվում են։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Օվերչուկը կմասնակցի Բաքվում կայանալիք Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի եռակողմ հանդիպմանը։
Եռակողմ հանդիպմանն Իրանը կներկայացնի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիղը։