
Եթե որևէ նոր բան չկատարվի, 2038 թվականին գուցե քչերը մնան հանքարդյունաբերության ոլորտում. ԶՄՊԿ տնօրեն
Եթե որևէ նոր բան չկատարվի, 2038 թվականին գուցե քչերը մնան հանքարդյունաբերության ոլորտում. այսօր Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում ելույթ ունենալիս ասաց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»–ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
Նա անդրադարձավ, թե ինչն է իրեն անհանգստացնում որպես ներդրող և Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ձեռնարկության ղեկավար:
«Գիտեք` 2038 թվականին շատ քիչ հանքարդյունաբերողներ կմնան, մնացածը կավարտեն իրենց աշխատանքը, եթե այս ուղղությամբ որևէ քայլ չկատարվի։ Վերջին 10 տարվա ընթացքում որևէ նոր պաշար չի հայտնաբերվել Հայաստանում։ Դա շատ լուրջ մարտահրավեր է»,– ընդգծեց նա։
Ըստ նրա՝ ՀՀ կառավարության զարգացման ռազմավարությունը լավն է, բայց այն կմնա թղթի վրա, եթե չլինի աշխատանք կառավարության հետ։ «Իսկ այդ դեպքում չափազանց կարևոր է ունենալ վստահություն»,– ասաց Խուդոլին։