
Կովկասը գտնվում է ԵՄ-ի ապակառուցողական քաղաքականության թիրախում․ Վոդոլացկի
Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը Եվրամիության և եվրոպական հետախուզական ծառայությունների ուշադրության կենտրոնում են, որոնք ձգտում են ոչնչացնել նրանց պետականությունը։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին՝ մեկնաբանելով Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունները Վրաստանում ընտրությունների ֆոնին։
«Նրանց համար (Եվրամիության և եվրոպական հետախուզական ծառայությունների) ցանկացած հետխորհրդային պետություն ոչնչացման տարր է, գոյություն ունեցող մարդկային արժեքների և խորը պատմական արմատների ավերածություն։ Նրանց նպատակն է կտրել այդ ամենը, քայքայել այն և հետխորհրդային տարածքում գտնվող ցանկացած պետություն վերածել հոտի։ Հետևաբար՝ Հայաստանն ու Ադրբեջանը կենթարկվեն նույն գործողություններին, որոնց պատճառով ժամանակին «գլորվեց» Ուկրաինան»,- նշել է Վոդոլացկին։
Գործակալության աղբյուրը հավելել է, որ Եվրամիությունը նմանատիպ քաղաքականություն է վարում այլ երկրների նկատմամբ, որոնք «այսօր հայտնվել են խաչմերուկում»։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան և այնտեղ տեղի ունեցածը խորհրդանշական են այդ պետությունների համար։
Հոկտեմբերի 4-ին Վրաստանում անկարգություններ են բռնկվել՝ մունիցիպալ ընտրությունների ֆոնին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների ավելի քան 81%-ը: Իշխանություններն ընդդիմության բողոքի ցույցը որակել է որպես պետական հեղաշրջման փորձ՝ օտարերկրյա գործակալների մասնակցությամբ: Ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել: