06 Հոկ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Սրանք լռեցնելու փորձեր են»․ անհայտ կորած անձանց հարազատները պահանջում են ազատ արձակել իրենց 2 ընկերներին 

«Սրանք լռեցնելու փորձեր են»․ անհայտ կորած անձանց հարազատները պահանջում են ազատ արձակել իրենց 2 ընկերներին 

Սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար․ գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Անհայտ կորած անձանց հարազատները հավաքվել են Կառավարության դիմաց՝ պահանջելով նրանց ազատ արձակումը։

Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արսեն Ղուկասյանին և Ապիջան Սարգսյանին տարել են Մասիվի քաղմաս, հիմա տեղափոխում են Աջափնյակի դատարան։

Հարցին՝ այս քայլով իշխանություններն ուզում են անհետ կորածների ծնողները լռե՞ն, նա պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ ուզում են, որ ոչ մեկ ձեն չհանի, իրանք իրանց ուզածին հասնեն։ Սրանք ապիկար, անբարոյական իշխանություն են, ինչ կարամ ասեմ»։

 

Ռազմագերիներ