
Օնիկ Ախվերդյանն ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար
Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Փարաքարի ավագանին հոկտեմբերի 7-ի արտահերթ նիստում նոր համայնքապետ ընտրեց:
Փարաքարի ավագանու 3 խմբակցությունները թեկնածու չառաջադրեցին: Միակ թեկնածուն «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանն է, ով «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։
Ավագանու քվեարկությամբ նա ստացել է 12 ձայն: