07 Հոկ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպիտակ տանը եղել է սեղան, աթոռ, նկար… և Փաշինյան, նա դեկորացիա էր ԱՄՆ-ում. Ռոբերտ Քոչարյան 

Սպիտակ տանը եղել է սեղան, աթոռ, նկար… և Փաշինյան, նա դեկորացիա էր ԱՄՆ-ում. Ռոբերտ Քոչարյան 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է Միացյալ Նահանգներում օգոստոսի 8֊ին նախաստորագրված փաստաթղթին ու ներկայացրել է, թե որ կողմն ինչ է ստացել այդ փաստաթղթից:

«Միացյալ Նահանգները ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողությունը, Իրանի հետ սահմանի փաստացի վերահսկողության հնարավորություն և Նոբելյան մրցանակի ներկայացումն է՝ ԱՄՆ նախագահին»,-ասել է Քոչարյանը:

Երկրորդ նախագահի խոսքով՝ Ադրբեջանը ստացել է ՀՀ տարածքով միջանցքի իրավունք, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և 907-րդ բանաձևի չեղարկում:

«Ի՞նչ է ստացել Հայաստանը, փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել կոնկրետություն. 0, միայն պրոբլեմներ: Ի՞նչ է ստացել Նիկոլ Փաշինյանը. այստեղ կա շատ կոնկրետ բան, ինչ ստացել է ՀՀ վարչապետը. նկար՝ Թրամփի ստորագրությամբ: Ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին: Ի՞նչ նախնական եզրակացություն կարելի է անել այս առիթով. Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում՝ Սպիտակ տանը, եղել է դեկորացիայի դերում: Այնտեղ եղել են սեղան, աթոռ, նկար, դրոշ և  Փաշինյանը»,-ասել է Քոչարյանը:

Ռազմագերիներ