07 Հոկ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուզում են զրահապատ մեքենաս տանել, որ հարձակվեն վրաս. Վարդան Ղուկասյանը ABC media-ին մանրամասներ է հայտնել

Ուզում են զրահապատ մեքենաս տանել, որ հարձակվեն վրաս. Վարդան Ղուկասյանը ABC media-ին մանրամասներ է հայտնել

Ոստիկանները փորձում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի զրահապատ մեքենան տանել տուգանային հրապարակ. ABC media-ի հետ զրույցում լուրը հաստատել է Վարդան Ղուկասյանը։

«Այսքան տարի քաղաքապետ եմ եղել՝ նմանատիպ բան չի եղել: Ուզում են զրահապատ մեքենան տանել, որ հարձակվեն, խփել տան, ոնց որ 2007 թվականին խփեցին ու գործը չբացահայտվեց: Զրահապատ մեքենան ինչի՞ են տանում. տանում են, որ կրակը գցեն նորից։ Ստացվում է, որ օրենքը չի գերակայում, օրենքը ուժ չունի, այս երկրում ընդդիմությունը տեղ չունի։ Սպասում ենք ավելի վատ բաների, բայց եթե հանկարծ սրանք շարունակեցին, ուրեմն մենք այլ բան կանենք, մի հատ լուրջ հայտարարություն կանենք ամբողջ աշխարհով մեկը»,-ասել է Ղուկասյանը։

Ըստ քաղաքապետի՝ ոստիկանության պատճառաբանություններն անհիմն են։

«Ստից-մտից բաներ են ասում էլի. մեքենան Հայաստան է մտել 15 տարի առաջ, որպես զրահապատ մեքենա: Այդ ամենը ֆիքսված է,  նոր մտքներով անցավ տանել։ Իրիկունը գալիս են մեր տուն, տանը 3 երեխա կա, ժամը 5:00-ին, դուք պատկերացնու՞մ եք։ Դրոններ են հանում տան վրա, սրանք խելագարված, ցնդած,  մարդակեր անձնավորություններ են»,-ասել է նա։

Ղուկասյանն անդրադարձել է նաև օրեր առաջ Աժ ամբիոնից Փաշինյանի հայտարարությանը, որի ժամանակ պնդել էր, թե Գյումրիի քաղաքապետին դուրս են շպրտելու քաղաքական և հանրային կյանքից։

«Ինքն ասաց՝ հանրային և քաղաքական դաշտից դուրս պիտի շպրտենք, հիմա պաշտոնական հայտարարություն եմ անում. գաղութը հանրային դաշտի մեջ է, իսկ դաշտից դուրս շպրտելը նշանակում է գերեզման, կյանքից զրկել: Քաղաքականությունը հասկացանք, բայց հանրային դաշտից դուրս շպրտե՞լ, լուսի՞ն ենք գնալու, ու՞ր է գնալու այդ մարդը, ի՞նչ է անելու։ Այսինքն՝  նշանակում է, որ ինքը կոչ է անում կյանքից զրկել, և այսօր էլ արդեն հարձակումները սկսվեցին։ Հիմա մենք էլ պատրաստվում ենք մի բան անելու, հիմա չեմ ասի, հետո կասեմ»,-եզրափակել է Ղուկասյանը։

Ռազմագերիներ