07 Հոկ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղություն չէ, զինադադար է՝ կախված մեկ մարդու տրամադրությունից. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ կետերով

Խաղաղություն չէ, զինադադար է՝ կախված մեկ մարդու տրամադրությունից. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ կետերով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է հրավիրել: Ասուլիսի առանցքային հայտարարությունները ներկայացնում ենք կետերով:

  • Ալիևի տրամադրությունից է կախված խաղաղությունը, որովհետև այդ փաստաթղթում չկան երաշխիքներ: Կարող է՝ մի օր վատ երազ տեսնել, որոշել, որ պիտի օգտվի աշխարհում ստեղծված խառնաշփոթից։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա երաշխավորներ, երաշխավորն էլ պատասխանատվություն կկրի խաղաղության համար, ոչ թե փաստաթղթի վկա կլինի։
  • Խաղաղություն բառն էլ է սխալ. կա զինադադար, որը կախված է մեկ մարդու տրամադրությունից։
  • Եթե WhatsApp-ով զանգեն, ասեն՝ Ալիևը չի անում ստորագրված փաստաթղթի կետերը, Թրամփն ասելու է՝ հիասթափված եմ, վերջ, ոչինչ չի անելու, որովհետև այդ փաստաթուղթն այդ մասին է։
  • Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե համեմատենք մնացածի հետ, երազանքի փաստաթուղթ կարող ենք համարել։ Այն գոնե վկայում էր Արցախի գոյության մասին։
  • 2018թվականին Փաշինյանը խաղաղությունից չէր խոսում, որովհետև խաղաղությունը կար։ Հիմա խոսում է խաղաղության օրակարգից, որովհետև ինքն է ծնել պատերազմը։
  • Փաշինյանը ստախոսության բիոսարք է, ուղղակի ստում է։ Հենց այդ ստորագրած փաստաթղթով առանձնացնում է այդ ճանապարհը, սա հուշում է, որ այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը տարբեր է լինելու մյուսներից, հակառակ դեպքում աբսուրդ է դրա մասին առանձին խոսելը։
  • Այս ճանապարհներն ԱՄՆ-ին հետաքրքիր չեն։ Այդ պրոյեկտի շահառուն մենք չենք լինելու, եթե մինչև Երասխ չգա ու իրանական Ջուղայով չմտնի Իրան։ Ես պնդում եմ՝ Հայաստանը ոչինչ չի շահելու։

 

 

Ռազմագերիներ