07 Հոկ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը 0 է, եթե սխալներ չանենք. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ կետերով

Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը 0 է, եթե սխալներ չանենք. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ կետերով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ներքաղաքական հարցերի: Ասուլիսի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.

  • Պատրաստ ենք գործակցել ընդդիմադիր բոլոր ուժերի հետ 2026 թվականի ընտրությունից հետո՝ վարչապետի միասնական թեկնածու ունենալու պարագայում։
  • Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը զրո է, եթե սխալներ չգործենք։
  • Ես ինչ-որ բանից վախեցող մարդու տպավորությո՞ւն եմ թողնում։ Դուք գիտե՞ք, որտեղ եմ եղել, երբ 2001 թվականին քաշքշուկի հետևանքով մահացել է Պողոս Պողոսյանը․ մեր տանն եմ եղել, չգիտեմ     ՝ ինչու եմ վկա։ Դեպքի մասին իմացել եմ առավոտյան, «պրիվետ Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել։ Մայրս էլ է ինձ Ռոբ ասում, տիկին Բելլան ինձ Ռոբ է ասում տանը, մանկական ընկերներս էլ են Ռոբ ասում, ինչո՞ւ պիտի նեղանամ։ Միջադեպի մասնակիցն անմիջապես ազատվեց աշխատանքից, դատապարտվեց։
  • 2008 թվականի մարտի 1-ից հետո ես ընդամենը պաշտոնի եմ եղել 1 ամիս 8 օր: ՄԻԵԴ-ի որոշումն ինձ չի ուղղված, ուղղված է նրանց, ովքեր բավարար ջանքեր չեն գործադրել սպանությունները բացահայտելու համար, եթե գործադրեին, իրենք իրենց վրա դուրս կգային:
  • Իմ նախագահության 10 տարիները Հայաստանի ամենախաղաղ տարիներն էին։ Ես ընդունել եմ իշխանությունը՝ աղքատությունը եղել է 56 տոկոս, իշխանությունը հանձնելու ժամանակ աղքատությունը եղել է 25 տոկոս։ Հայաստանում 700 հազար մարդ աղքատ է, Փաշինյանն ասում է՝ աղքատությունը ձեր գլխում է, այսինքն ասում  է՝ 700 հազար մարդ ունի գլխի խնդիր։ Եթե աղքատության տոկոսը շեշտակի չի նվազում, ապա գլխի պռոբլեմ ունի այդ երկրի ղեկավարը։
Ռազմագերիներ