07 Հոկ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանն ու Ժապարովը հույս են հայտնել, որ վաշինգտոնյան համաձայնագիրը կունենա շարունակություն և կապահովի խաղաղություն ու կայունություն

Էրդողանն ու Ժապարովը հույս են հայտնել, որ վաշինգտոնյան համաձայնագիրը կունենա շարունակություն և կապահովի խաղաղություն ու կայունություն

Մենք ոչ միայն հետևում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, այլև աջակցում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված քայլերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Գաբալայում Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում։

Նա հույս է հայտնել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունը շարունակություն կունենա։

Թուրքիայի առաջնորդը շեշտել է թյուրքական պետությունների միջև համատեղ պաշտպանական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։

«Մենք կարծում ենք, որ թյուրքական աշխարհն ավելի կարևոր դեր կխաղա մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության գործում»,- նշել է Էրդողանը։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը շեշտել է, որ արտաքին սպառնալիքները հատկապես նշանակալի են այսօր. «Մենք պարտավորվել ենք ապահովել տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը: Թյուրքական աշխարհը պետք է ավելի արդյունավետորեն լուծի այս մարտահրավերները: Այս համատեքստում՝ մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունը: Այս համաձայնագիրը կապահովի Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն և կայունություն»։

Ռազմագերիներ