08 Հոկ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երրորդ vs չորրորդ հանրապետություն․ Փաշինյանը ներկայացրել է տարբերությունները

Երրորդ vs չորրորդ հանրապետություն․ Փաշինյանը ներկայացրել է տարբերությունները

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Հայաստանի «երրորդ և չորրորդ» հանրապետությունների տարբերությունները։

Փաշինյանի խոսքով՝ Երրորդ հանրապետությունը հիմնված է կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ չորրորդ հանրապետությունը՝ խաղաղության։

«Երրորդ հանրապետությունում Սահմանադրության ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածի տակ է, իսկ չորրորդ հանրապետությունում նման կասկած ընդհանրապես չպետք է լինի»,- ասել է նա։

Նա նաև հավելել է, որ երրորդ հանրապետությունում իշխանության պատկանելիությունը ժողովրդին հարաբերական և ֆորմալ է, իսկ չորրորդ հանրապետությունում այն պետք է լինի հստակ և անառարկելի։

«Երրորդ հանրապետությունը վերաբերում է հայրենիքի մասին երազանքներին և այն փնտրելուն, իսկ չորրորդ հանրապետությունը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է, և հայրենիք փնտրելու կարիք չկա»,-ասել է նա։

 

Ռազմագերիներ