09 Հոկ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում էլ էին խաղաղության մասին խոսում, բայց մեզ ցեղասպանության հասցրին․ արցախցիների ակցիան՝ կառավարության մոտ

Արցախում էլ էին խաղաղության մասին խոսում, բայց մեզ ցեղասպանության հասցրին․ արցախցիների ակցիան՝ կառավարության մոտ

Արցախցիները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց, պայքարում են իրենց իրավունքների պաշտպանության համար։

Ակցիայի կազմակերպիչներից հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանն իր ելույթում անդրադարձել է ոչ միայն արցախցիների իրավունքներին, այլ նաև այն արցախցիներին, ովքեր չեն մասնակցում իրենց իրավունքի պաշտպանման համար կազմակերպված ակցիաներին։

«Այսօր առաջինը դուք պիտի այստեղ լինեիք՝ ձեր իրավունքների համար։ Ձեր վերադարձի համար ամեն օր լացում եք, բայց դրա իրագործման համար ոչինչ չեք անում։ Մի՛ վախեցեք ոչնչից, դուք ձեր իրավունքի համար եք պայքարում, հայ լինելու և հայ ապրելու համար եք պայքարում։ Բոլորդ գերեզմաններ ունեք Արցախում թողած, հայրական տուն ունեք, բայց ինչ-որ տեղ թաքնված ինչ-որ աշխատանքով եք զբաղվում, չի կարելի անտարբեր լինել»,-ասել է Իսրայելյանն ու միասնականության կոչ արել։

Նա իր ելույթում նշել է, որ կրկին նույն իրավիճակում հայտնվելու վտանգը չի հեռացել, որովհետև թշնամին  շարունակում է մնալ թուրքը։

«Թուրքը խաղաղություն տեսնում է այնտեղ, որտեղ խաղաղություն չկա։ Այդ խաղաղության մասին են խոսում այսօր, Արցախում էլ էին խոսում նույն խաղաղության մասին, որը մեզ Ցեղասպանության հասցրեց։ Հայաստանի ղեկավարն Արցախի ու արցախցիների մասին տարբեր ելույթներ ունեցավ, վերջում և՛ արցախցիներին հանձնեց, և՛ Արցախը։ Շուտով ընտրություն է, բոլորն իրար ուտելու են, Արցախի հարցը դնելու են շահարկեն ու ժողովրդին նորից ստելու են»,-ասել է նա։

Ռազմագերիներ