09 Հոկ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը՝ Վաղարշապատի տոնին իր մասնակցության շուրջ ստեղծված մեկնաբանությունների մասին

Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը՝ Վաղարշապատի տոնին իր մասնակցության շուրջ ստեղծված մեկնաբանությունների մասին

Արմավիրի թեմը, ի դեմս Տ․ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հանդես է եկել հայտարարությամբ․

«Իբրև Արմավիրի թեմի առաջնորդ ի պաշտոնե մշտապես մասնակցել եմ թեմի տարածքում կազմակերպված կարևոր միջոցառումներին և իմ օրհնությունն եմ բերել համայնքին՝ անկախ նրանից համայնքապետը գործող իշխանության ներկայացուցիչ է, թե ընդդիմադիր։

Բացառություն չէ նաև Վաղարշապատի տոնին՝ քաղաքի հիմնադրման 2710-ամյակին նվիրված միջոցառումը։ Ցավում եմ, որ Արմավիրի թեմի առաջնորդի հանգամանքով իմ մասնակցությունը նման մեծամաշտաբ միջոցառմանը մեկնաբանվեց քաղաքական նախընտրության տիրույթում։

Ցանկանում եմ ընդգծել, որ Եպիսկոպոսաց ժողովի հայտարարություններում հստակ արտահայտված է նաև իմ դիրքորոշումը, որով ինձ համար անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ