16 Նոյ
2024
12° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընթանում է Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի գործով դատական նիստը

Ընթանում է Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի գործով դատական նիստը

Ընթանում է Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի
գործով դատական նիստը․ հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ այսօր դատախազը կհրապարակի Ոսկանյանին առաջադրված
շինծու մեղադրանքի եզրակացության եզրափակիչ մասը։

Նշենք, որ ադրբեջանական կողմը Ոսկանյանին մեղադրում է իբրև «Հայաստանի
զինված ուժերի դիվերսիոն և հետախուզական խմբի կողմից՝ ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ
իրականացնելու հետ կապված»։ Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությամբ՝ նրա
նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Գերեվարված Գագիկ Ոսկանյանի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական
դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Տեսանյութն՝ այստեղ։