
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է, մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ․ Տիգրան Ավինյան
Կեսգիշերին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Ես ձեզ երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան։ Հրդեհ կազմակերպած անձինք կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ասել է նա տեսաուղերձում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նուբարաշենի աղբավայրում գիշերը կրկին խոշոր հրդեհ է բռնկվել։ Ծխի մեծ ամպը քամին տարածել է հարակից վարչական շրջաններ։