12 Հոկ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պակիստանի բանակը գրավել է Աֆղանստանի հետ սահմանին գտնվող 19 անցակետ․ Geo

Պակիստանի բանակը գրավել է Աֆղանստանի հետ սահմանին գտնվող 19 անցակետ․ Geo

Պակիստանի զինված ուժերը գրավել են Աֆղանստանի հետ սահմանին գտնվող 19 անցակետ, որոնք ապահովում էին Իսլամական Հանրապետությունում հարձակումներ իրականացնող ահաբեկչական խմբավորումների անվտանգությունը․ հայտնում է Geo հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի անվտանգության մարմինների աղբյուրին։

Geo-ի փոխանցմամբ՝ Պակիստանի բանակը կիրակի օրը հակահարված է տվել, այն բանից հետո, երբ աֆղանական ուժերը գնդակոծել են Աֆղանստանին սահմանակից շրջաններում գտնվող մի քանի անցակետեր՝ ոչնչացնելով դրանք։

Պակիստանի բանակը օգտագործել է հրետանի, տանկեր, թեթև և ծանր զինտեխնիկա, ինքնաթիռներ, ինչպես նաև ԱԹՍ-ներ։

Հեռուստաալիքն ընդգծում է, որ Պակիստանի արձագանքը Աֆղանստանի ագրեսիային չպետք է համարվի պատերազմական գործողություն: Պակիստանի զինվորականների պատասխան գործողությունները ուղղված են միայն զինյալների թաքստոցների և մարզական ճամբարների դեմ։ Աֆղանստանի քաղաքացիական բնակչությունը Իսլամական Հանրապետության բանակի համար թիրախ չէ:

Ռազմագերիներ