
Հայաստանն ու Ադրեջանը հրավիրվել են Եգիպտոսում կայանալիք Գազայի խաղաղության գագաթնաժողովին
ԱՄՆ-ն հրավիրել է նաև Հայաստանին, Ադրբեջանին և Իրանին՝ Գազայում հրադադարի հարցով Եգիպտոսում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար. հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։
Նրա փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Գազայի հարցով առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավերը, որը տեղի կունենա երկուշաբթի՝ Շարմ էլ Շեյխում։
«ԱՄՆ-ն զգալիորեն ընդլայնել է հրավիրված երկրների ցանկը՝ ներառելով Իսպանիան, Ճապոնիան, Ադրբեջանը, Հայաստանը, Հունգարիան, Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Բահրեյնը, Քուվեյթը, Կանադան և Սալվադորը։ Ըստ մեկ այլ աղբյուրի, հրավիրվել է նաև Իրանը»,- նշել է Ռավիդը։
Նա հավելել է, որ Իսրայելը չի մասնակցելու գագաթնաժողովին։