13 Հոկ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը ստիպված է խոստովանել և ընդունել Հարավային Կովկասում ստեղծված նոր իրականությունը․ մամուլի ամփոփում

Պուտինը ստիպված է խոստովանել և ընդունել Հարավային Կովկասում ստեղծված նոր իրականությունը․ մամուլի ամփոփում

Տարիներ շարունակ Հարավային Կովկասում Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցը Հայաստանն է եղել։ Սակայն հետո իշխանության է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և Պուտինը նրան չէր սիրում։ Ռուսաստանը չի օգնել Հայաստանին Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Մոսկվայի միջնորդությամբ է ստորագրվել հրադադարի համաձայնագիրը, և պատերազմից հետո Բաքուն Լեռնային Ղարաբաղի վրա հաստատել վերահսկողություն, մինչդեռ հայ բնակչությունը ստիպված է եղել լքել տարածաշրջանը․ գրել է Deutsche Welle-ն։

Պուտինն ու Ալիևը գործել են որպես դաշնակիցներ և պատրաստվել զարգացնել սահմանային տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով։ Սակայն Հայաստանը դանդաղել է, Ալիևը բորբոքել, Թուրքիան՝ նրան հրահրել, և ՌԴ-ի հետ հարաբերությունները խաթարվել են։

Պուտինը, կարծես, ուշ է հասկացել, թե ինչ է կատարվում։ Վերջին անգամ նա Բաքու է այցելել 2024 թվականի վերջին, իսկ հետո, ըստ լուրերի, քննարկել է նավթի և գազի համատեղ առևտրային նախագծեր, այլ կերպ ասած՝ պատժամիջոցներից խուսափելը։ Սակայն դեկտեմբերի 25-ին ռուսական ՀՕՊ համակարգերը հարվածել էին ադրբեջանական ինքնաթիռին, ինչի պատճառով՝ մահացել էր 38 մարդ։

Ռուսաստանը հերքել է իր պատասխանատվությունը։ Իլհամ Ալիևը, շատերի համար անսպասելիորեն, կոշտ դիրքորոշում է ընդունել՝ պահանջելով հետաքննություն, պատասխանատուների պատիժ, պաշտոնական ներողություն և փոխհատուցում: Դրանից գրեթե ոչինչ չստանալով, բացի Պուտինի ոչ պաշտոնական ներողությունից, Ադրբեջանի ղեկավարը փաստացի դադարեցրել է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները։

Լարվածության պահին Ալիևը սկսել է կուլիսային բանակցություններ իր գլխավոր ռազմական դաշնակցի՝ Թուրքիայի, և Թուրքիայի միջոցով՝ Միացյալ Նահանգների հետ: Վերջիվերջո, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրվել է հռչակագիր, որը նախատեսում էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր: Ամերիկացի «օպերատորները» հայկական տարածքով անցնող միջանցքը անվանել են «Թրամփի երթուղի»։

Այնուհետև երբ Կրեմլը իմացել է Ալիևի և Թրամփի միջև բանակցությունների մասին, Ռուսաստանը սկսել է ձերբակալել էթնիկ ադրբեջանցիների: Ի պատասխան՝ Ադրբեջանը ձերբակալել է մի քանի ռուսների, այդ թվում՝ «Սպուտնիկ» գործակալության աշխատակիցների: Ալիևը սկսել է ցուցադրաբար ընդլայնել կապերը Ուկրաինայի հետ, իսկ Ռուսաստանը՝ ռմբակոծել ադրբեջանական սեփականությունը։

Վաշինգտոնյան համաձայնագրից հետո Պուտինը ստիպված էր խոստովանել և ընդունել Հարավային Կովկասում ստեղծված նոր իրականությունը։ Ալիևը ստիպված էր կանգ առնել և չափավորել իր հավակնությունները։

РБК-ի հետ զրույցում ադրբեջանցի քաղաքագետ, Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովի խոսքով՝ ՌԴ-ն և Ադրբեջանն ընդունել են, որ հասել են հարաբերությունների ճգնաժամի հատակին, և, համապատասխանաբար, պետք է վերականգնել դրաք։

Քաղաքագետ Թոֆիկ Աբբասովն, իր հերթին, նշել է․ «Մեր ընդհանուր օրակարգում կան հրատապ հարցեր, համատեղ ծրագրեր և նախագծեր։ Կարծում եմ՝ նախագահները փոխադարձաբար հետաքրքրված են մեր հարաբերություններում առկա խոչընդոտները վերացնելով և երկխոսությունը իր սովորական հունին վերադարձնելով»։

Ռազմագերիներ