14 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Fact-checking. Արդյոք այն, ինչ հայտարարել է Թրամփը Քնեսեթում, համապատասխանում է իրականությանը

Fact-checking. Արդյոք այն, ինչ հայտարարել է Թրամփը Քնեսեթում, համապատասխանում է իրականությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Իսրայելում այն օրը, երբ ՀԱՄԱՍ-ն ազատ արձակեց բոլոր կենդանի իսրայելցի պատանդներին, իսկ Իսրայելն ազատ արձակեց պաղեստինցի բանտարկյալներին և կալանավորվածներին, իր մասնակցությամբ կնքված համաձայնագիրը որակեց որպես «Մերձավոր Արևելքի պատմական արշալույս»․ գրել է Polit Fact-ը։

ԱՄՆ ղեկավարը Քնեսեթում՝ Իսրայելի խորհրդարանում, հայտարարեց. «Սա ոչ միայն պատերազմի, այլև սարսափի ու մահվան դարաշրջանի ավարտն է և հավատքի, հույսի ու Աստծո դարաշրջանի սկիզբը»։

Թրամփի՝ հոկտեմբերի 13-ի ելույթը կենտրոնացած էր իր վարչակազմի ջանքերի վրա՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագիր կնքելու ուղղությամբ, որը ներառում էր Գազայի հատվածում հրադադար և 20 իսրայելցի պատանդների, 250 պաղեստինցի բանտարկյալների և առանց մեղադրանքի պահվող մոտ 1700 պաղեստինցի կալանավորների ազատ արձակում։ 20 կետանոց պլանի ապագա փուլերը, որոնք կարող են հանգեցնել երկարատև խաղաղության, բարդ և անորոշ են։ Իր ելույթից հետո Թրամփը մեկնել է Եգիպտոս՝ առաջին փուլը մեկնարկող գագաթնաժողովում համաշխարհային առաջնորդների հետ համաձայնագիրը ստորագրելու համար։

Ըստ ծրագրի՝ արաբական և միջազգային գործընկերները կստեղծեն կայունացման ուժեր՝ Գազայում տեղակայվելու համար, մինչդեռ ամենօրյա կառավարումը ՀԱՄԱՍ-ից կանցնի պաղեստինյան կոմիտեին։ Կոմիտեն կներառի պաղեստինցիների և միջազգային փորձագետների՝ Թրամփի նախագահությամբ և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի մասնակցությամբ գործող «Խաղաղության խորհրդի» վերահսկողությամբ։

Թրամփը՝ Քնեսեթում ելույթ ունեցող ԱՄՆ չորրորդ նախագահը, գովաբանել է իր կողմից ընտրված բանակցող Սթիվ Ուիթքոֆին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ միաժամանակ քննադատելով իր դեմոկրատ նախորդներին՝ Բարաք Օբամային և Ջո Բայդենին։ Նա նաև կոչ է արել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին ներում շնորհել վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ով տարիներ շարունակ մեղադրվում է կոռուպցիայի համար։ Ինչպես նշվել է, ստորագրված համաձայնագիրը լայնորեն համարվում է տասնամյակներ տևած հակամարտության շրջադարձային պահ, և Թրամփը կարևոր դերակատար է։ Սակայն նրա կողմից ութ պատերազմների լուծման մասին բազմիցս կրկնվող խոսակցությունները չափազանցված են։ Թրամփը մասնակցություն է ունեցել հրադադարների կնքմանը, որոնք վերջերս մեղմացրել են Իսրայելի և Իրանի, Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունները: Սակայն դրանք հիմնականում աստիճանական համաձայնություններ էին, և որոշ առաջնորդներ վիճարկում են Թրամփի դերի չափը:

Խաղաղությունը չի պահպանվել այլ հակամարտություններում։ ԱՄՆ-ն ներգրավված էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի միջև կնքված ժամանակավոր խաղաղության համաձայնագրում, սակայն տարածաշրջանում բռնությունը շարունակվել է, և հունիսին համաձայնագրի ստորագրումից ի վեր հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել։ Այն բանից հետո, երբ Թրամփը միջնորդել է Կամբոջայի և Թաիլանդի միջև համաձայնագրի կնքմանը, երկրները միմյանց մեղադրել են հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է բռնի բախումների։

Եգիպտոսի և Եթովպիայի միջև Նեղոսի վրա եթովպական ամբարտակի շուրջ երկարատև առճակատումը մնում է չլուծված, և այն ավելի շատ դիվանագիտական վեճի է նման, քան՝ ռազմական բախման։ Կոսովոյի և Սերբիայի դեպքում քիչ ապացույցներ կան, որ հնարավոր պատերազմ էր հասունանում։ Թրամփը նշանակալի առաջընթաց է գրանցել՝ ապահովելով Իսրայել-ՀԱՄԱՍ հրադադարի և պատանդների վերաբերյալ համաձայնագիրը, սակայն համաձայնագիրը ներառում է մի քանի փուլ, ուստի՝ ժամանակ կպահանջվի տեսնելու համար, թե արդյոք խաղաղությունը կպահպանվի։ ԱՄՆ ղեկավարը հայտարարել է․ «Այսպիսով, մենք 14 ռումբ նետեցինք Իրանի հիմնական միջուկային օբյեկտների վրա՝ ամբողջությամբ ոչնչացնելով դրանք, ինչը հաստատվել է»։

Անհնար է իմանալ, թե արդյոք «Կեսգիշերային մուրճ» գործողությանը, որի ընթացքում ԱՄՆ-ն հունիսին ռմբակոծել է Իրանի երեք միջուկային օբյեկտներ՝ Իրանի միջուկային զենքի կարողությունները խաթարելու համար, հաջողվե՞լ է «ոչնչացնել» այդ վայրերը, քանի որ ԱՄՆ-ի և դաշնակիցների հետախուզական տվյալները պարտադիր չէ, որ հասանելի լինեն հանրությանը։ ԱՄՆ-ի կողմից Ֆորդոյի՝ Իրանի խոշոր ստորգետնյա միջուկային օբյեկտի վրա հարձակումից ավելի քան երեք ամիս անց պարզ չէ, թե որքան վնաս են հասցրել ամերիկյան ռումբերը։ Պաշտոնյաները հրապարակայնորեն չեն ներկայացրել վնասի վերջնական գնահատականը։ Ըստ հոդվածի՝ Թրամփը բաց է թողնում այն փաստը, որ Իրանը մեծ մասամբ պահպանել է 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագիրը, որով երկիրը համաձայնել էր չհետապնդել միջուկային զենքի ստեղծման գաղաձարը և թույլ տալ դրա պահպանման շարունակական մոնիթորինգ՝ տնտեսական պատժամիջոցներից ազատման դիմաց: Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը հայտարարել է, որ Իրանը որևէ խախտում չի կատարել, բացի աննշաններից, որոնք լուծվել են։

Ռազմագերիներ