
Նուբար Աֆեյանը հույս է հայտնել, որ խաղաղության գործընթացը կնպաստի բոլոր գերիների, այդ թվում` Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը
Գործարար, բարերար Նուբար Աֆեյանն այսօր հույս է հայտնել, որ վերջիվերջո խաղաղության գործընթացը կնպաստի բոլոր գերիների, այդ թվում իր ընկերոջ` Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։
«Արդեն 2 տարի է՝ մենք բավական գործ ենք տանում և կարողացածի չափ անում ենք, որ թե՛ այլ երկրների ղեկավարները, թե՛ էստեղի կառավարությունն ուշադրություն դարձնեն։ Հուսով եմ, որ կհաջողենք»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա։