14 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղությունը հաստատված է, Մինսկի խումբը կլուծարվի մինչև դեկտեմբեր. Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ նախագահի ասուլիսը

Խաղաղությունը հաստատված է, Մինսկի խումբը կլուծարվի մինչև դեկտեմբեր. Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ նախագահի ասուլիսը

ԵԱՀԿ-ն իր գործիքակազմով կոչված է նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, իսկ այդ խաղաղությունն արդեն հաստատված է. ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնեի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Միրզոյանը  հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կնպաստի խաղաղության ամրապնդմանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ԵԱՀԿ ամբողջ գոտում։ Նա մեջբերում է արել Վաշինգտոնյան հռչակագրից․«Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո վերջապես բարիդրացիական հարաբերությունների կառուցման մեկնարկն է»։

ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնեն ողջունել է Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունն ու նշել, որ Մինսկի խմբի լուծարումից հետո հարաբերությունները նոր փուլ կմտնեն։  «ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման գործընթացը կավարտվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը»։

Ռազմագերիներ