08 Մար
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձերբակալություններ՝ Արագածոտնի թեմում, արձագանքների ալիք՝ սոցցանցերում

Ձերբակալություններ՝ Արագածոտնի թեմում, արձագանքների ալիք՝ սոցցանցերում

Արագածոտնի թեմի առաջնորդի և քահանաների ձերբակալությանը արձագանքել են հասարակական, քաղաքական գործիչները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է դեպքին և նշել, որ կատարվածը Մայր Աթոռի դեմ հարձակման հերթական փուլն է։ Նրա խոսքով՝ գործողությունների գլխավոր պատասխանատուն անշուշտ վարչապետն է։

«Այս հարձակման գլխավոր պատասխանատուն անշուշտ Փաշինյանն է, սակայն սրանում իրենց դերն ունի ՔՊ-ն, դրա առանձին դեմքեր, իրավապահները, ովքեր «տուն պահելու», «քաղաքականությամբ չզբաղվելու» անվան տակ դաշտ են բացում Եկեղեցու դեմ անչափ ամոթալի հարվածների և ուրացման համար», – նշել է Աբրահամյանը։

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանն էլ նշել է, որ եկեղեցու դեմ նոր հարձակումը կրկին հաջորդում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեյի կողմից ՀԱԵ-ն թիրախավորելուն։

«Եվ այսպես, Նիկոլը վերսկսեց գետնի վրա հարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, խուզարվել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը։ Տեղի ունեցողի մասով մի քանի դիտարկում. Առաջին՝ ակնհայտ էր, որ հակառակորդը ինչ-որ պահից վերսկսելու է հարձակումը։ Երկրորդ՝ միամտություն էր կարծել, որ Նիկոլը ամռանը հարձակումներից հետո որոշակի «դադարի» համատեքստում կհրաժարվի հետագա քայլերից, որովհետև նրա խնդիրը ոչ թե անձերն են, այլ ՀԱԵ-ն որպես ինստիտուտ կազմաքանդելը։ Երրորդ՝ վերոգրյալի ելնելով ակնհայտ է, որ ընդդիմադիր հասարակական-քաղաքական սեգմենտը բավարար չափով աշխատանք չի տարել իրերի այսպիսի զարգացումը կանխելու համար։ Եվ չորրորդ՝ եկեղեցու դեմ հարձակման այս նոր փուլը կրկին հաջորդեց Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեյի կողմից հերթական անգամ ՀԱԵ-ն թիրախավորելուն», – գրել է պատմաբանը:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը նշել է, որ Հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, նրանց նկատմամբ հետապնդումը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով։ Նա հավելել է, որ գործընթացը իրականացվել է սցենարով, որը բաղկացած էր երկու փուլից՝ նախապես եկեղեցին վարկաբեկող քարոզչություն և հանրային պառակտում, այնուհետև կոնկրետ գործողություններ՝ ուղղված հոգևորականների ու թեմի ղեկավարության դեմ։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին, կոչ է արել քաղբանտարկյալներին պաշտպանելու միասնական արշավ սկսել:

«Ինչքան ավելի թափ են առնում քաղաքական հետապնդումները Հայաստանում, այնքան ավելի ակտուալ է դառնում քաղբանտարկյալներին պաշտպանելու հանրային միասնական արշավի անհրաժեշտությունը։

Օկուպացիոն ռեժիմի պարագլուխը գործում է նպատակաուղղված, համակարգված և պլանավորված՝ հերթով գլխատելով թեմերը, քաղաքական ուժերին, պոտենցիալ հակառակորդներին, լռեցնելով քննադատներին»,-գրել է նա։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը «գերեվարում» է որակել:

«Ալիևի հայրենակիցները, գերագույն հայրենակցի ուղիղ հրահանգով, գերեվարել են (այլ ոչ թե «ձերբակալել») Մեր Մայր Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և նույն թեմի հոգևոր հովիվներ Տեր Փառենին, Տեր Մանուկին, Տեր Հայկին, տեր Մկրտչին և Տեր Ղևոնդին։ Ընդ որում՝ այս անգամ ևս Բաքվից հրահանգը տրվել է հրապարակավ՝ երկու օր առաջ, ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Փաշազադեի շուրթերով:

Չգիտեմ՝ էլ ինչ պիտի անեն «հորս արև, լավ անողները», որ հասկանանք պարզ ճշմարտությունը. գործ ունենք բացահայտ օկուպացիոն ռեժիմի հետ»:

Ուրարակիր Թովմաս Առաքելյանն է անդրադարձել վաղ առավոտից սկսված հոգևորականների և Արագածոտնի թեմի առաջնորդների ձերբակալություններին և զուգահեռներ տարել կիրակի տեղի ունեցած համերգի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի վերջին հայտարարության միջև։

«- Ի՛նչ ենք անու՞մ:

– Քեեեֆ ենք անում, հոյս աև, լաավ ենք անում…»:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ