
Իմ կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, ոչ մի տեղ գրված չի, որ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Իմ կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, ոչ մի տեղ գրված չի, որ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են․ այսօր Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ճեպազրույցի առանցքային հատվածները՝ կետերով․
- Ադրբեջանի նախագահի հետ մեր հանդիպումները, հատկապես օգոստոսի 8-ից հետո, կրում են պարբերական բնույթ։
- Բաքվում պահվող անձանց մասով ամենօրյա աշխատանք ենք կատարում և մաքսիմալ ջանք ենք գործադրում, որպեսզի ունենանք կոնկրետ արդյունքներ։ Քանի դեռ արդյունքներ չկան, դրանց մասին հայտարարություն չենք անում։
- ՀՀ տարածքում, բացի «Խաղաղության խաչմերուկ» և «Թրամփի ուղի» նախագծերից, այլ նախագիծ չկա։ Որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, հենվենք ոչ թե բանավոր, այլ գրավոր փաստաթղթերի վրա։ Կա պաշտոնական հաղորդագրություն։
- Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, սա անհերքելի փաստ է, իրողություն է, և դա դժվար է չնկատել։
- Խաղաղության նախաստորագրած փաստաթղթով լուծված է Սահմանադրության փոփոխության հարցը։ Սահմանադրության հետ կապված ունենք ներքին օրակարգ, որի վերաբերյալ հստակ հայտարարվել է ՔՊ կուսակցության 7-րդ համաժողովի ընդունած հռչակագրում։
- Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի քաղաքական կամ որևէ քաղաքական ուժի գրանցել-չգրանցելուն՝ ես այդ հարցին չեմ առնչվում, դա իրավական գործընթաց է։ Ես չեմ լսել կարծիքներ այդ ուժի գրանցման անհրաժեշտության կամ հակառակի մասին, որովհետև դա ինձ հետ առնչություն չունեցող թեմա է։ Իրավական հարց է։
- Հայաստանում բնակելի տների մեծ մասը կառուցվել է հետևյալ սկզբունքով․ բա տուն չսարքե՞նք, բա սարքենք։ Ո՞ւր ա լապատկեն, քարը, ցեխը բերեք։ Մեր տունն էլ է այդպես կառուցվել, մեր հարևանների տունն էլ է տենց կառուցվել, բայց մենք պետք է փոխենք։ Սկզբում պետք է մանրամասն հաշվարկել, որ հետո քարն ու ավազը չավելանան, կամ շուշաբանդի խնդիր չունենանք․ Նիկոլ Փաշինյանը՝ TRIPP նախագծում Հայաստանի շահերի և ձեռքբերումների մասին խոսելիս։
- Իմ կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա, ոչ մի տեղ գրված չի, որ եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են։
- Ես բացառում եմ, որ էն գործընթացները, որոնք տեղի են ունենում, դուրս լինեն իրավական գործընթացներից։ Ես հրահանգներ տալու լիազորություն ունեմ, ես ո՛չ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ։ Չկա նման բան։
- Իրենք (Ռ․ Քոչարյանի թիմը) 2021-ի ընտրություններին էլ էին նույն բանն ասում, ասում էին, որ պարտվելու ենք, իրենք հաղթելու են, գնդակահարելու են։ Ի՞նչ եղավ, եղավ այն, ինչ եղավ, հաղթեց ո՞վ, հաղթեց ժողովուրդը։ 2026-ի ընտրություններում էլ հաղթելու է ժողովուրդը։
- Ովքեր դարդոտված են, օրը կարող են սկսել պոզիտիվով․ Փաշինյանը՝ իր առավոտյան տեսանյութերի մասին։


