08 Մար
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպե՞ս է ԱԱԾ-ն բերման ենթարկել փաստաբանին. գործընկերը ABC Media-ին մանրամասներ է հայտնել

Ինչպե՞ս է ԱԱԾ-ն բերման ենթարկել փաստաբանին. գործընկերը ABC Media-ին մանրամասներ է հայտնել

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ականատես է եղել, թե ինչպես է ԱԱԾ-ն բերման ենթարկում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։

«Դատարանից դուրս գալիս մենք տեսանք, որ ԱԱԾ-ն այնպիսի գործողություն է անում, կարծես ծանր հանցագործ է բռնում։

Դիմակավորված մոտեցել են մեքենային, բռնել քաղաքացուն ու տարել։ Մենք արդեն անցել էինք դիմացի մայթ։ Հետ եկանք անտեր մնացած մեքենայի մոտ։ Մտքներովս անցավ, որ դատի հետ կապված մարդու են տարել։ Մեքենայի համարից հասկացանք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն է»,- ABC Media-ին պատմել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նա տեղեկություն չունի, թե ինչու՞ են ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկել իր գործընկերոջը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ