
Ալեքսանդր Կոչուբաևը 2 ամսով կալանավորվեց
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց երկու ամիս ժամկետով. նրան բերման էին ենթարկել դատարանի բակից՝ իր պաշտպանյալի դատական նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ։


