
Սա արարք է ընդդեմ ողջ համայնքի․ Ռոման Երիցյանը՝ Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման մասին
Փաստաբանը կալանավորվեց քննիչների, դատախազների և դատավորների անարդար մոտեցումները քննադատելու պատճառով։ Կալանավորվեց միջին ծանրության հանցանքի՝ աբսուրդային մեղադրանքով։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ իր գործընկեր Ալեքսանդր Կոչուբաևի դատական գործի վերաբերյալ։
«Կոչուբաևի խնամքին գտնվող անձանց, հազարավոր ուսանողների, հարյուրավոր վստահորդների և գիտական աշխատանքների ճակատագրերը դատավոր Մասիս Մելքոնյանին չեն հետաքրքրում։ Ընդամենը մեկ ժամով առանձին սենյակ հեռանալուց հետո դատավորը վերադարձավ՝ միջնորդությունը բավարարելու, երկամսյա կալանք նշանակելու և տեսակցությունները արգելելու որոշմամբ։
Թվով 24 պաշտպանների ելույթներն ու հարցերը վերջինիս մոտ գեթ մեկ հարց չառաջացրին։
Սա արարք էր ընդդեմ ողջ համայնքի։ Փաստաբանի դիրքը, դերն ու հեղինակությունը փաստացի արժեզրկվեց»,- գրել է Երիցյանը։
Հիշեցնենք, որ փաստաբան Ալեքսնադր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։


